Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոն` մրցակցի օգնությամբ

Սպորտ
d1fb2a2715e996dac73fd866c99d7723

Ռուսաստանցի բիաթլոնիստ Ալեքսեյ Տրուսովը Էրզրումում անցկացվող ձմեռային "Ունիվերսիադայի" մրցումներին չնայած ներկայացել է առանց հրացանի եւ դահուկափայտերի, սակայն առաջինն է հատել եզրագիծը:

Ուսանող մարզիկի զենքը առգրավել էին Թուրքիայի մաքսակետում` փաստաթղթում եղած անճշտության պատճառով, իսկ դահուկափայտերը նա մոռացել է ավտոբուսում:

«Այդպես չեմպիոն են դառնում միայն ռուսները` մրցումներին ներկայանալով առանց անհրաժեշտ մարզագույքի» - մրցավազքի ավարտից հետո ասել է տեղի հեռուստամեկնաբանը:

Ի դեպ, Ալեքսեյ Տրուսովին օգնության ձեռք է մեկնել 2-րդ տեղը գրաված բուլղարացի բիաթլոնիստ Կրասիմիր Անեւը, որը մոռացկոտ մարզիկին տրամադրել է իր պահեստային հրացանն ու դահուկափայտերը: