Բացել լրահոսը Փակել լրահոսը
facebook
A A
Հասարակություն

Ռումբի ահազանգի առիթով որոնվում է «Գևորգ Պետրոսյան» օգտատերը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որոնվում է «Գևորգ Պետրոսյան» օգտատերը:

Սեպտեմբերի 1-ին նշված օգտատիրոջ կողմից  էլեկտրոնային նամակ է  ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի էլեկտրոնային հասցեին, որ ժամը 10:30 –ին Բայրոնի փողոցի 8 հասցեում տեղադրված պայթուցիկը գործելու է:

Դեպքի վայր էին ժամանել հրշեջ–փրկարարներ, սակրավորներ, ոստիկանության ծառայողներ և ուսումնասիրութամբ ոչ մի պայթուցիկ չէր հայտնաբերվել։