«Լիվերպուլը» վաճառել է Ֆերնանդո Տորեսին
Անգլիական «Լիվերպուլի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսն այսօր ակումբի մարզաբազայում ուղղաթիռ է նստել եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Այդ մասին տեղեկացրել է «Սկայ Սպորտս» հեռուստաընկերությունը:
Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Լիվերպուլը» համաձայնության է եկել Լոնդոնի «Չելսիի» հետ եւ իր հարձակվողին վաճառել 40 մլն ֆունտ ստեռլինգով:
Ըստ «Դեյլի Միրոր» թերթի, այսօր առավոտյան երբ «Լիվերպուլի» ղեկավարությունը Ֆերնանդո Տորեսին հայտնել է «Չելսիի» հետ կնքած գործարքի մասին, իսպանացի ֆուտբոլիստը ցանկացել է առանձնազրույց ունենալ թիմի գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշի հետ: Սակայն 1 ժամ զրոյցից հետ հետո նա արցունքները աչքերին հեռացել է մարզչի աշխատասենյակից:
Նշենք, որ ֆուտբոլիստների ձմեռային տրանսֆերի ժամկետն ավարտվում է այսօր, ուղիղ կեսգիշերին, որից հետո ակումբները միայն առանձնահատուկ դեպքերում կարող են նոր ձեռքբերումներ կատարել: