Բացել լրահոսը Փակել լրահոսը
63120b36cf69a-Визит_на_КуАЭС-2_1_фото для публикации (1)
A A
Պաշտոնական

«Ռոսատոմ»-ը հայ նախարարի համար շրջայց է կազմակերպել

2022 թվականի օգոստոսի 28-31 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Այցի շրջանակներում «Ռուսատոմի» ղեկավար կազմի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։ Օգոստոսի 30-ին պատվիրակությունն այցելել է Կուրսկի ԱԷԿ-2 շինհրապարակ: Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու վերջինիս տեղակալ Մովսես Վարդանյանը։ Այցը կայացել է «Ռուսատոմ Էներջի Պռոջեքս» ԲԸ-ի աջակցությամբ:

Կուրսկի ԱԷԿ-2-ի տեխնիկական շրջայցի նպատակն էր ծանոթանալ ԱԷԿ-ի կառուցման ռուսական առաջատար տեխնոլոգիաներին և ՋՋԷՌ-ՕԻՏ տեխնիկական լուծումներին: 

Պատվիրակությանը դիմավորել է Կուրսկի ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Ուվակինը։ Ողջունելով հայաստանյան գործընկերներին նա նշել է. «Կուրսկ ԱԷԿ-2-ում ՋՋԷՌ- ՕԻՏ էներգաբլոկների կառուցումը ռազմավարական նշանակություն ունի միջուկային արդյունաբերության համար։ Յուրաքանչյուր նոր էներգաբլոկի հզորությունը գերազանցում է նոր շահագործման հանձնված ցանկացած էներգաբլոկի հզորությանը Ռուսաստանում և կազմում է 1255 ՄՎտ։ Կուրսկի ԱԷԿ-2-ի գործարկումը թույլ կտա ապահովել Կենտրոնական դաշնային շրջանի էներգետիկ անվտանգությունը, ավելի քան 39 միլիոն մարդկանց»: 

Հայկական պատվիրակության ղեկավար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել «Ռոսատոմ» ՊԿ ներկայացուցիչներին կառուցվող Կուրսկի ԱԷԿ-2-ի հարթակ այցելելու հնարավորության համար.

«Հայաստանի համար, որն ատոմային էներգետիկան համարում է էներգետիկայի բնագավառի զարգացման առաջնահերթություններից, շատ կարևոր է ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին և լուծումներին, և մենք շնորհակալ ենք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում առաջատար «Ռոսատոմ»-ը մեզ համար իրականացրեց շրջայց, որի ընթացքում մենք ծանոթացանք այնպիսի նախագծի կառուցողական և հայեցակարգային լուծումներին, ինչպիսինն է ՋՋԷՌ- ՕԻՏ նախագիծը»,-ասել է նախարար Սանոսյանը: 

 

Պատվիրակության անդամներն ուսումնասիրել են Կուրսկի ԱԷԿ-2-ի շինհրապարակը, այցելել են ռեակտորային մասնաշենք, տուրբինային մասնաշենք, դիտել են հովացման աշտարակները, այցելել երկաթե մետաղական բլոկների պատրաստման արտադրամաս և Կուրսկ ԱԷԿ-2 դիտահրապարակ: 

Կուրսկի ԱԷԿ-2-ի 1-ին և 2-րդ էներգաբլոկների կառուցումը իրականացվում է «Ատոմային էլեկտրակայանների ռեֆերենտային էներգաբլոկներ նախագծում և կառուցում» «Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2024 թվականը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեխնիկային, գիտական հետազոտությունների, տեխնոլոգիաների զարգացում» Համապարփակ ծրագրի Դաշնային նախագծի շրջանակներում:

ՋՋԷՌ-ՕԻՏ-ը 3+ սերնդի ջրաջրային օպտիմիզացված ինֆորմատիզացված տիպային էներգետիկական ռեակտոր է, յուրաքանչյուր էներգաբլոկ նախատեսված է 60 տարվա շահագործման ժամկետով (մինչև 100 տարի շահագործման ժամկետի երկարաձգմամբ):

ՏԿԵՆ