Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC00064
A A
Պաշտոնական

Հողի նպատակային նշանակության փոփոխության հարցը՝ քննարկման թեմա

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 2-ին հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին: Քննարկվել են հողի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգման վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների պատասխանատուներ և համապատասխան մասնագետներ:

Անդրադարձ է կատարվել հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ ներկայացվող կարծիքների հիմնավորվածությանը: Աշխատանքներում հետագա հստակեցում մտցնելու նպատակով կարևորվել է գերատեսչությունների միջև գործընթացների համապատասխանեցումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատանքները էլեկտրոնային եղանակով իրականացնելու ուղղությամբ: