Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհաշիջում
A A
Հասարակություն

Էջմիածնի Կույրերի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում է

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում․ իրականացվում է բնակիչների տարահանում։