Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess evropa
A A
Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է շախմատի Եվրոպայի առաջնությունում

Պրահայում ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրում հանդիպեց մրցաշարի առաջատար Մոնիկա Սոչկոյի հետ: Հաղթելու դեպքում նա լավ շանս ուներ չեմպիոն դառնալու, սակայն պարտիայի արդեն 8-րդ քայլին մեր շախմատիստուհին գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ:

Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 8 միավոր և ի վերջո կիսեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրեց 4-րդ տեղը՝ առաջ թողնելով ադրբեջանցիներ Գունայ Մամադզադային և Ուլվիյա Ֆաթալիևային:

Գրոսմայստեր Աննա Մ.Սարգսյանը վերջին տուրում հաղթեց ֆրանսուհի Սոֆի Միլիեյին, վաստակեց 7,5 միավոր և զբաղեցրեց 8-րդ տեղը: Մեր հավաքականի առաջատար Էլմիրա Դանիելյանը, որն անցած առաջնության հաղթողն էր, ընթացիկ պարտիայում զիջեց ռումինուհի Իրինա Բուլմագային և վաստակած 7 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը:

Վերջում պարգևավճարների մասին: Լիլիթ Մկրտչյանը կստանա 6000, Աննա Մ.Սարգսյանը՝ 2500, իսկ Էլինա Դանիելյանը՝ 1000 եվրո դրամական պարգև: