Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-pcr-test
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսային հիվանդության 175 նորդ դեպք՝ Արցախում

Արցախի Առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում․

Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են: 2020թ. օգոստոսի 20-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 556 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 դրական դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

Ընդհանուր Օգոստոսի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 1315 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 դրական դեպք: