Բացել լրահոսը Փակել լրահոսը
բերդաձոր
A A
Պաշտոնական

Այսօր` երեկոյան ժամը 20:00-ին, կդադարեցվի «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունը․ ՀՀ-Արցախ կապը կիրականացվի նոր երթուղով

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել «Բերձորի միջանցք»-ով:
 
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ արդեն պատրաստ է:
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և այստեղ էլ կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:
 
Խաղաղապահնեն այս պահին վերահսկում են նաև «Բերձորի միջանցք»-ով երթևեկող քաղաքացիների անվտանգությունը: Ժամը 20:00-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով: