Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գյումրիում լսվել է պայթյունի ձայն․ տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում հրդեհ է (տեսանյութ)

Օգոստոսի 30-ին, ժամը 11։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն: Հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք և աղբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին: