Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Գորիսի վերջնամասում այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում այրվում է ցորենի հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել է մոտ 35 հա ցորենի հնձած արտ։