Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հավանական եմ համարում, որ Ադրբեջանը ինչ-որ փաստաթղթի նախագիծ կբերի Բրյուսել․ Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

«Հավանական եմ համարում, որ Ադրբեջանը ինչ-որ փաստաթղթի նախագիծ կբերի՝ անունը դնելով, որ ահա այն պայմանագիրը, որը մենք շատ շուտ պետք է կնքենք Հայաստանի հետ» այս կարծիքին է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Ըստ նրա, այժմ Հայաստանը պատասխանատվություն է կրում արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման համար «Մենք հասկանում ենք, որ եթե ունենք նման «երաշխիք», ինչպիսին է ռուսական զորքը, դա հավասար է երաշխիք չունենալուն»։

Քաղաքագետը նշում է, որ  Ռուսաստանը ցանկանում է Լաչինի միջանցքը վաճառել Հայաստանին, իսկ Մեղրիով անցնող ճանապարհը վերածել միջանցքի։

Ինչ վերաբերվում է Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությանը Հայաստանի վրա, ապա Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով Ուկրաինան կանգնել է Ռուսաստանի կոկորդին և դա շանս է Հայաստանի համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։