Բացել լրահոսը Փակել լրահոսը
կույր
A A
Պաշտոնական

Շուրջ 11 մլն դրամ է հատկացվել տեսողական խնդիր ունեցողներին ծառայություններ մատուցելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։
 
Ըստ նախարարության՝ Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 11 մլն դրամ։
 
Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություններն ուղղված են շահառուների մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, զգայարանների արդյունավետ օգտագործման և այլ հմտությունների զարգացմանն, ինչպես նաև սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցմանը։
 
Ծառայություններից օգտվելու նպատակով՝ տեսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան անձինք կարող են դիմել Երևանում՝ «Լիարժեք կյանք» և Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություններին, իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ուղեգիր ստանալու համար):