Բացել լրահոսը Փակել լրահոսը
82948_b
A A
Պաշտոնական

Գյումրիի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 29-ին, ժամը 15։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին՝ տեղեկացնում է ԱԻՆ-ը։