Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Մոլդովայի հետ համագործակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Մոլդովայի ազգային տոնի  առթիվ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի տիկին Սանդու,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի տիկին Սանդու, քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»: