Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_300973580_771871030629384_2888947656084133532_n
A A
Պաշտոնական

Արցախի ԱԺ նախագահը՝ նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու մասին

Օգոստոսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։
 
Խորհրդարանի ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին նախատեսվող ԱՀ և ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու և օրակարգ ձևավորելու մասին։
 
Ձևավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին և անվտանգությանը վերաբերող հարցեր։
 
Քննարկվել է նաև ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
 
Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։