Բացել լրահոսը Փակել լրահոսը
301641115_5295231183927620_9040463770162464685_n
A A
Պաշտոնական

Տեղ համայնքի Տեղ բնակավայրում գործարկվեց ոռոգման ներքին ցանցը

Տեղ համայնքի Տեղ բնակավայրում գործարկվեց ոռոգման ներքին ցանցը, որը թույլ կտա լուծել 30 տարի շարունակ գյուղում առկա ոռոգման խնդիրն ու մեծացնել հողի մշակումից ստացվող եկամուտը՝ հայտնում են Կարմիր խաչի գրասենյակից:
 
Համայնքն ապահովել ենք եռակցման սարքով և կցամասերով, որոնց օգնությամբ կոռոգվեն լրացուցիչ 42 հեկտար այգիներ։
 
Այս աջակցությունը տրամադրել ենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային գրասենյակի համատեղ ծրագրի շրջանակներում, որի համար ՄԱԿ-ը ներդրել է 80 մլն դրամ՝ կառուցելով 157 հեկտար հողատարածքի ոռոգման համակարգ: