Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վերածնվող Հայաստան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը.
 
Մամուլում շրջանառվում է իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն առ այն, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է: Սա ակնհայտ զրպարտություն է, որը բացառապես նպատակ է հետապնդում արատավորել Վահե Հակոբյանին՝ նրա անունը շաղկապելով կեղծ երևույթների հետ:
 
Մշտապես փորձելով զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին­ արձագանքելու մոտեցումից՝ այնուամենայնիվ, իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելը դառնում է անհրաժեշտություն: