Բացել լրահոսը Փակել լրահոսը
asad
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ի արձագանքը՝ թուրք-սիրիական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ

ԱՄՆ-ում մեկնաբանել են  Թուրքիայի ու Սիրիայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ լուրերը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնում է cumhurriyet.com.tr-ը:

Թուրքական մամուլը վերջին օրերին գրում է, որ կա հավանականություն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում ունենան: 

Հարցին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը:  Վերջինիս խոսքերով, ԱՄՆ -ն դեմ է այլ երկրների և Սիրիայի ներկայիս կառավարության միջև հարաբերությունների կարգավորմանը: 

«ԱՄՆ-ը չի ձգտում ամրապնդել դիվանագիտական​հարաբերությունները Ասադի ռեժիմի հետ, և մենք չենք աջակցում Սիրիայի ներկայիս կառավարության ու այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու նպատակ չի հետապնդում: 

Հավելենք, որ մի քանի շաբաթ առաջ թուրքական իշխանամետ Turkiye թերթը  հայտնել էր, որ Սոչիում կայացած Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել Ասադի հետ: