A
A
Մահացավ վթարից 9 օր անց
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 15-ին, ժամը 09.50-ին, Երևանի Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 79-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 79-ամյա Ռաֆիկ Դ.-ն, մահացել է:
Քննությունը շարունակվում է` հայտնում է Ոստիկանությունը։