Բացել լրահոսը Փակել լրահոսը
1090831
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել

Ռուսաստանը հարց է բարձրացրել երեքշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ:Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկու Տելեգրամ-ալիքին:

«Մենք պահանջել ենք Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի դեմ չդադարող ուկրաինական սադրանքների կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ» օրակարգի կետով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել ենք ելույթ ունենալ այդ նիստին», - հաղորդել է Պոլյանսկին: