Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնօրենը պատրաստ է հեռանալ

Սպորտ
f5beba4a77c4905e393d790efce25930

«Ես պատրաստ եմ հեռանալ ակումբից, եթե դրանից Ժոզե Մոուրինյոն իրեն ավելի լավ կզգա: Դա կլինի իմ անձնական որոշումը, որպեսզի ակումբում անհարկի լարվածություն չստեղծվի» - հայտարարել է Մադրիդ «Ռեալի» գերագույն տնօրեն Խորխե Վալդանոն:

Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, արքայական ակումբի երկու կարեւոր օղակների ղեկավարների միջեւ ծագած տարաձայնությունը հասել է գագաթնակետին: Պորտուգալացի մասնագետը վերջերս հասկացնել է տվել, որ ինքը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, եթե գերագույն տնօրենի պաշտոնում մնա Խորխե Վալդանոն:

«Թիմի մարզիչը քանի որ իրեն լավ է զգում ակումբի նախագահի հետ հարաբերությունների ժամանակ, ուստի մենք պետք է գտնենք միասին աշխատելու օպտիմալ տարբերակ: Թշնամանքը` թշնամանք, սակայն ընդհանուր գործի համար պետք է համախմբենք մեր ուժերը» - ասել է արգենտինացի նախկին ֆուտբոլիստը: