Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ․ Բ․ Սեդրակյանը շրջել է մետրոպոլիտենի կայարաններում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։
 
Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին , զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ:
 
Նա ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։