Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունները չպետք է համաձայնվեն պարտադրված պայմանագրին․ մի խումբ քաղաքացիներ ակցիա էին անում (տեսանյութ)

«Մեր իշխանությունները կարող են չհամաձայնվել այդ պարտադրված պայմանագրի հետ և թելադրել իրենց կանոնները»,- ասում է երևանաբնակ Արևիկ Նիկողոսյանը։

Գարեգին Նժդեհի արձանի մոտ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված։ Նրանք նշեցին, որ քաղաքական կուսակցությունները բաժանել են իրենց, և ժամանակն է, որպեսզի ժողովուրդը իր ձայնը բարձրացնի։

Ակցիայի մասնակցի խոսքով՝ այսօր կա հնարավորություն Բերձորն ու Աղավնոն չհանձնելու և փոխելու նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։

Ակցիայի մեկ այլ մասնակցի՝ Արմեն Խալաթյանի խոսքերով  ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի իր կարմիր գծերը, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ տեղեկանա, թե որտեղ է իր տունը գտնվելու և ում կառավարության ներքո։
 

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ակցիաները լինելու են շարունակական։