Բացել լրահոսը Փակել լրահոսը
300969754_5999569806738876_7923844832053538005_n
A A
Հասարակություն

Ողբերգական պատահարից մահացել է Արցախի ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանը

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ցավակցական է հղել Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան կապակցությամբ․

Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի

Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։ Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։

ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։ Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։ Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում հոգու տոկունություն և համբերություն։