Բացել լրահոսը Փակել լրահոսը
82596_b
A A
Պաշտոնական

Կիրանց գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Օգոստոսի 20-ին, ժամը 10:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:07-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 6 աշխատակից,  գյուղի 7 բնակիչ և 1 տրակտոր: