A
A
Լեւոն Արոնյանը զիջեց դիրքերը
Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր Վեյք ան Զեեի սուպերմրցաշարում կայացած 10-րդ տուրում սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի 16-ամյա շախմատիստ Անիշ Գիրիի հետ, ով մասնագետների կարծիքով այս մրցումների գլխավոր հայտնությունն է: Մեր շախմատիստն այսօր ավելի խաղաղասիրաբար էր տրամադրված եւ արդեն 26-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքիի:
Լեւոն Արոնյանը վաստակեց 6,5 միավոր եւ Վլադիմիր Կրամնիկի հետ այժմ բաժանում է 3-4-րդ տեղերը: Աղյուսակը կրկին գլխավորում են աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք այս տուրում պարտության մատնեցին համապատասխանաբար Ալեքսեյ Շիրովին ու Մաքսին Վաշիե-Լագրավին: Նրանք իրենց միավորների քանակը հասցրին 7-ի: