Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վլադիմիր Մարտիրոսյան
A A
Քաղաքականություն

Սա առայժմ նախազգուշական կրակոց է ու չի նշանակում, որ վերջ, ռուսները փակում են Փաշինյանի օդերը. քաղաքագետ

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՌԴ դեսպանատան կողմից ՀՀ ԱԳՆ-ին ուղղված դրանում ասվում է բողոքի նոտային: 
 
Դրանում ասվում է.
 
«Ռուսաստանի ԱԳՆ նոտան իր բնույթով, ձևակերպումներով և չորությամբ աննախադեպ է: Դիվանագիտական հաղորդակցության և քաղաքական բառամթերքի ընտրության մեջ միշտ առկա է տրամադրվածության և որոշակի քաղաքական կոռեկտության, տակտի էլեմենտ:
 
Այս նոտայի մեջ դրանք ամբողջությամբ երկրորդ պլան են մղված և խոսում են մեկ հանգամանքի մասին: Երբ դաշնակցի հետ պաշտոնական դիվանագիտական հաղորդակցման, իսկ այս դեպքում նոտայի մեջ օգտագործվում են մեջբերում եմ որակումները՝
❗️Ցինիկ հաղորդումներ,
սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ.
❗️Սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից
❗️Զրպարտիչ հայտարարություններ
և նոտան ավարտվում է
❗️Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը.
Ենթատեքստային դիվանագիտական լեզվով սա նշանակում է մեկ բան:
 
ՀՀ իշխանություններ, կամ դուք չեք տիրապետում ձեր երկրում այլևս իրավիճակին կամ ինքներդ եք հովանավորում և ինկոգնիտո ուղղորդում հակառուսականությունը: Թե առաջին և թե երկրորդ տարբերակների որակումներում էլ առկա է մեղադրանք, որն այլևս ունի բացահայտ բնույթ խորը քաղաքական ոչ միայն ենթատեքստով այլ նաև քաղաքական դիրքավորման փոփոխությամբ:
 
Որոշ քաղաքական ուժերի նկատմամբ ռուսատյացության մեղադրանքը բացարձակապես այդ ուժերին չէ ուղված այլ կոնկրետ Փաշինյանին:
 
P.S. Կարճ ասաց ռուսները շատ ուղիղ ասում են «доигрался парень»: Սա չի նշանակում, որ վերջ ռուսները փակում են Փաշինյանի օդերը: Սա առայժմ նախազգուշական կրակոց է, որից նա (ավելի ճիշտ նրա քաղաքական գոյության շահառու կուռատորները) պետք է ենթադրություններ անեն»: