Բացել լրահոսը Փակել լրահոսը
ddddddd
A A
Քաղաքականություն

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով օգոստոսի 18-ին մեկօրյա աշխատանքային  այցով կմեկնի Ուկրաինայի Լվով քաղաք:

Էրդողան-Զելենսկի հանդիպման ընթացքում քննարկվելnւ են թուրք-ուկրաինական հարաբերություններին առչվող առանցքային հարցեր: 

Այցի ընթացքում Ուկրաինայում նախատեսվում  է եռակողմ հանդիպում՝ Էրդողանի, Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ:

 

Նշված հանդիպման ընթացքում քննարկվելու են այն քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական   ճանապարհով դադարեցնելուն: Քննարկվելու է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման  հարցը:

 Աղբյուր՝ Ermenihaber