Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրմալու փրկարարական աշխատանքներ (1)
A A
Պաշտոնական Հասարակություն

4 անհետ կորած համարվող քաղաքացիների անունները

15:00-ի դրությամբ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները.

1․ Գագիկ Կարապետյան

2․ Արտավազդ Հայրապետյան

3․ Վանիկ Ամիրխանյան

4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնելէին, որ անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին, առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել։