Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոչարյան
A A
Հասարակություն

Ծանր ողբերգություն է․ Ռոբերտ Քոչարյան

Տեղի ունեցածը ծանր ողբերգություն է։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Ֆեյսբուքյան իր էջում նման լակոնիկ տեքստով իր ցավակցական ուղերձն է հղել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» մեծածախ առևտրի կենտրոնում գտնվող պահեստում երեկ պայթյուն է որոտացել, բռնկվել է հրդեհ, ինչի հետևանքով այս պահի դրությամբ կա 6 զոհ։ 18 քաղաքացի որոնվում է որպես անհետ կորած։