Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիակ
A A
Հասարակություն

ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալին պատկանող «Արզնի» առողջարանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանին պատկանող՝ «Արզնի» առողջարանային համալիրում տղամարդու դի է հայտնաբերվել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, գեներալն անձամբ է դիմել ոստիկանություն ու հայտնել, որ առողջարանի սենյակներից մեկի բազմոցին նստած վիճակում հայտնաբերել է տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գագիկ Հարությունյանն էր։

 

Արդեն տեղում Ա. Մահտեսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ այդ օրը մահացածի հարազատներից 4-5 հոգի ժամանել են առողջարան և սկսել հայհոյախառն գոռգոռոցներով ահաբեկել բոլորին, վիրավորել աշխատակիցներին և հանգստացողներին, հայհոյանքներով նետվել դիտողություն անողի վրա և բռունցքներով հարվածել 3-րդ հարկի դռներին և պատերին՝ ինչպես անորոշ, այնպես էլ հասցեագրված հայհոյանքներ հասցրել նրանց: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ անձինք մահացած Գ. Հարությունյանի որդիներն են ու եղբայրը։

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։