Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արայիկ Հարությունյանը նշել է, որ հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն (տեսանյութ)

Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջան: Ուշադրության կենտրոնում եղել են ենթակառուցվածքներին եւ սոցիալ-տնտեսական ոլորտին առընչվող թեմաները: Երկրի ղեկավարը Ճարտար քաղաքում ծանոթացել է ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին: Անդրադառնալով Հանրապետությունում ռազմաքաղաքական վերջին զարգացումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ դրանք հիմնականում պայմանավորված են աշխարհաքաղաքական իրավիճակով, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն՝ արժեզրկելով ինչպես եռակողմ հայտարարությամբ հաստատված առանց այն էլ փխրուն խաղաղությունը, այնպես էլ այդ խաղաղության պահպանման գործառույթը ստանձնած ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Նախագահի խոսքով՝ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ: Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը: Արցախի Հնրայինի ռեպորտաժը