A
A
Ներկայացվել են Պարենային ապահովության և խոցելիության 4րդ գնահատման տվյալները
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի կառավարության և այլ գործընկերներին ներկայացրեց Պարենային ապահովության և խոցելիության 4րդ գնահատման (ՊԱԽԳ) տվյալները: ՊՀԾ-ն համառոտ ներկայացրեց պարենային անվտանգության և խոցելիության գնահատումները, բացատրեց դրանց նպատակը, ներկայացրեց օգտագործված մեթոդաբանությունը և հիմնական արդյունքները:
Միջոցառման ընթացքում ՊՀԾ-ն համեմատականներ անցկացրեց մինչ այժմ իրականացված բոլոր չորս ՊԱԽԳ-ների միջև պարենային ապահովության մակարդակների տատանումները ցույց տալու նպատակով և առաջարկներ ներկայացրեց Հայաստանում պարենային ապահովության իրավիճակի բարելավման համար:
ՊՀԾ-ն իրականացնում է պարենային ապահովության և խոցելիության գնահատումներ՝ երկրում պարենային ապահովության իրավիճակին հետևելու համար: ՊԱԽԳ-ները սկսվել են ՔՈՎԻԴ -19 համավարակի բռնկման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ ՊԱԽԳ-ի արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկրում պարենային ապահովության մակարդակների մասին տեղեկացնելու և երկրում պարենապես անապահով բնակչությանն ուղղված արտակարգ իրավիճակների և զարգացման ծրագրեր մշակելու համար:
Այս մասին հայտնում Է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը։