Լեւոն Արոնյանը հավասարվեց առաջատարներին
Վեյք Ան Զեեում շարունակվող շախմատի սուպերմրցաշարում կայացան 9-րդ տուրի պարտիաները:
Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Իսպանիան ներկայացնող ռուս շախմատիստ Ալեքսեյ Շիրովի հետ: Վերջինս չնայած անհաջող է հանդես գալիս, սակայն բոլոր պարտիաներում էլ անզիջում պայքար է մղում: Բացառություն չկազմեց նաեւ այս մրցախաղը, որն ամենավերջինն ավարտվեց:
Լեւոն Արոնյանը կրկին զոհաբերություն կատարեց` երկու նավակները փոխանակելով մրցակցի թագուհու հետ: Սակայն նա դիրքային առավելություն ստացավ, որն էլ նյութականի վերածեց 53-րդ քայլին:
Այդպիսով, մեր ուժեղագույն շախմատիստը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում: Նա, ինչպես նաեւ հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը,իր ակտիվում ունի 6- միավոր: Նրանցից կես քայլ ետ են մնում նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ ֆրանսիացի մաքսիմ Վաշիե-Լագրավը:
B խմբի մրցաշարին մասնակցող մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը 9-րդ տուրում հաղթեց լեհ Ռադեկ Վոյտաշեկին: Նա վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց առաջատար Ուեսլի Սոին: