Բացել լրահոսը Փակել լրահոսը
որոնողական աշխատանք Սևան 22
A A
Հասարակություն

Փրկարարները հետ են բերել Սևանա լճում ափից հեռացած քաղաքացիներին

Օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի լողալով հեռացել են ափից  մոտ 70 մետր և չեն կարողանում վերադառնալ:

Ջրափրկարարները քաղաքացիներ Ա․ Ե․- ին (ծնված 1970 թ․) և Ն․ Ե․- ին (ծնված 1997 թ․) մոտորանավակով մոտեցրել  են ափ: