Ռուսներին քավության նոխազ դարձնելը պատասխանատվությունից խուսափելու եղանակ է դարձել․ Ա․Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Վերջին դեպքերի արդյունքում պարզվեց, որ հայկական կողմը որոշակի խոստումներ է տվել, որոնք չի կատարել։ Այդ «կռուտիտի» վարքագիծը ներքին քաղաքականության մեջ երբեմն կարող է աշխատել, բայց արտաքին քաղաքականության մեջ երբեք չի աշխատի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը՝ անդրադառնալով ՝ Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումներին և ՀՀ իշխանությունների գործողություններին։
Ա․Գրիգորյանի խոսքերով նման միջադեպերի ժամանակ ՀՀ իշխանությունները ռուս խաղաղապահներին դարձնում են քավության նոխազ, ինչը սեփական քաղաքական պատասխանատվությունից խուսափելու եղանակ է։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախից ու Հայաստանից ռուսական ներկայությունը դուրս բերելու, ՀԱՊԿ-ից ու ՌԴ-ի հետ այլ համաձայնագրերից դուրս գալու, փոխարենը՝ արևմուտքի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ կոչերին։
«Այսինքն, մենք առանց իրական հնարավորության, զուտ հույսի հիման վրա ռուսներին դուրս շպրտենք այստեղից, որ հետո հնարավորություն բացվի, ֆրանսիացիներն ու ամերիկացնիները՝ որպես հիմնական դաշնակիցներ, մտնեն Հայաստան։ Դա խաղամոլի մտածելակերպ է, միջազգային հարաբերություններում նման որոշումներ չեն կայացնում»,- ասաց Ա․Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։