Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Երեւանը դիմավորում է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոններին (տեսանյութ)

Այս պահին օդանավակայանում հավաքվել են շախմատասերները։ Նրանք դիմավորում են Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականին։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւս «Զվարթնոց» օդանավակայանում է։

«Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան եւ կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը»,- ասաց նա։