A
A
Յուրա Մովսիսյանը կտեղափոխվի Ռուսաստան
Այն բանից հետո, երբ այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայից դուրս մնացած Ռամենսկոեի «Սատուրնին» փոխարինելու Է 1-ին խմբի «Կրասնոդարը», Դանիայում անմիջապես սկսեցին քննարկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցը ռուսական այդ ակումբ:
Ինչպես նշում է Ekstra Bladet-ը, «Կրասնոդարը» այժմ բանակցություններ է վարում դանիական «Ռանդերսի» հետ` հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Ըստ նախնական տվյալների` դանիական ակումբը Յուրա Մովսիսյանի դիմաց պահանջել է 15 մլն դանիական կրոն փոխհատուցում (10 կրոնը = 1.35 եվրո): Եթե գործարքը կայանա, ապա «Ռանդերսը» մտադիր է այդ գումարով ձեռք բերել միանգամից երկու հարձակվողների` Ռասմուս Հանսենին «Օլբորգից» եւ Լասե Ռիսեին` «Լյունգբուից»: