Ռոբերտ Արզումանյանը վերադարձավ Դանիա
Լեհական «Շլյոնսկ» ակումբը հրաժարվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ծառայություններից:
Ինչպես տեղեկացրել է ակումբի մամուլի քարտուղար Պյոտր Վասնիեւսկին, պատճառը ոչ թե հայ ֆուտբոլիստն է, այլ ... նրա գործակալը. «Ռոբերտ Արզումանյանի գործակալը` Ռոբերտ Կիլդանովիչը, բանակցության ժամանակ 40 հազար հավելավճար է պահանջել, ինչը ձեռնտու չէր «Շլյոնսկին»: Նա չի ցանկացել գնալ որեւէ փոխզիջման, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը դադարեցրել է բանակցությունները»:
Տեղի ԶԼՄ-ները նշում են, որ հայ ֆուտբոլիստն արդեն վերադարձել է Դանիա, իսկ «Շլյոնսկը» նրա փոխարեն թիմ է հրավիրել փոխարինող կազմի երկու պաշտպանների:
Հարկ է նշել, որ ձմեռային տրանսֆերի ավարտին մնացել է մեկ շաբաթ, ուստի Ռոբերտ Արզումանյանին դժվար թե հաջողվի նոր թիմ հայթայթել այդ ընթացքում: Իհարկե կա նաեւ, երկրորդ տարբերակ: Մեր խաղացողը կարող է ելույթները շարունակել այն երկրների առաջնություններում, որոնք անցկացվում են գարուն-աշուն մրցակարգով: Այդպիսի երկրներից են Ռուսաստանը, Բելառուսը, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան...