Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Փյունիկը» պարտվեց, քաղաքական պաստառներ բարձրացվեցին դաշտում, վերջում էլ ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդհանուր 0։7 հաշվով զիջեց «Ցրվենա Զվեզդային» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ից։

Նշենք, որ երկրորդ խաղակեսի սկզբում մի խումբ երկրպագուներ պաստառները պարզած մտան խաղադաշտ, որի վրա գրված էր «Աղավնոն չենք հանձնելու»:

Իսկ Խաղասկզբում հյուսիսային տրիբունայի անմիջական հարևանությամբ՝  արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»:

Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից անմիջապես հետո երկրպագուների ու կարգադրիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։