Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տրոլեյբուս
A A
Հասարակություն

Շուտով երթուղի դուրս կգան 30 նոր տրոլեյբուսներ

Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով: Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան չորս տասնամյակ շահագործվող տրոլեյբուսներով: Իրավիճակը շտկելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի: Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան:

Մրցույթն արդեն կայացել է: