Անտոնիո Դի Նատալեն ընդդեմ «Ինտերի»
Իտալիայում անվանեցին 2010 թ ֆուտբոլի օսկարակիրներին:
Ինչպես եւ սպասվում էր մրցանակների մեծ մասը բաժին հասավ Միլանի «Ինտերին», որն անցած տարի նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը, տիրեց գավաթին եւ սուպերգավաթին, հաղթեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում եւ աշխարհի ակումբային առաջնությունում:
Իտալիայի 2010 թ լավագույն ֆուտբոլիստի «Օսկարին» արժանացավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն: Նա նաեւ ճանաչվեց տարվա լավագույն լեգեոնական: Իսկ ահա «Ուդինեզեի» հարձակվող Անտոնիո Դի Նատալեն երեք մրցանակ նվաճեց. նա հռչակվեց լավագույն իտալացի ֆուտբոլիստ եւ առաջնության լավագույն ռմբարկու, բացի այդ արժանացավ «Ազնիվ խաղ» մրցանակին:
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն արժանացավ լավագույն մարզչի մրցանակին:
Ահա մնացած օսկարակիրները.
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ` Խավիեր Պաստորե
Լավագույն դարպասապահ` Ժուլիո Սեզար
Լավագույն պաշտպան` Ջորջիո Կիելինի, Վալտեր Սամուել
Լավագույն մրցավար` Էմինդո Մորգանտի
Լավագույն թիմ` «Ինտեր»
Ամենագեղեցիկ գոլ` Մայկոն
Տարվա հայտնություն` Էդիսոն Կավանի