Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռեյմոնդ
A A
Հասարակություն

Մահացել է մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի ամերիկահայ հեղինակը

Կյանքից հեռացել է  ամերիկահայ բժիշկ, գիտնական, գյուտարար, մագնիսական-ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքի հեղինակ Ռեյմոնդ Վահան Դամադյանը:

ՀՀ ատռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցավակցություն է հայտնել։

«Նրա գյուտը հեղափոխական նշանակություն ունեցավ բժշկության ասպարեզում, որի շնորհիվ հնարավոր դարձավ զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում, դժվար է պատկերացնել առանց Դամադյանի  հայտնագործության»,- գրել է նա։