A
A
Մինսկը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ. Բելառուսի ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրմամբ և Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում։
Այս մասին ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Բելառուսի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության ու կայունության հաստատմամբ և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ հարավկովկասյան տարածաշրջանում: Այս կապակցությամբ մեզ խորը մտահոգել է Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրումը»,- ասվում է փաստաթղթում։
Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի կնքած պայմանավորվածությունները լիարժեք և անվերապահ կպահպանվեն։
«Մենք համոզված ենք, որ առկա բանակցային ձևաչափերի շրջանակներում հնարավոր է փոխզիջումների հասնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ։