Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրվում են խարդախության մեջ

Սպորտ
5fd4ac20167262a7d158fb2b0c36c7e1

Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիան հայտարարել է, որ գրոսմայստերներ Սեբաստիան Ֆելերը, Առնո Խոչարդան եւ միջազգային վարպետ Կիրիլ Մարցոլոն կասկածվում են խարդախության մեջ: Այդ մասին տեղեկացնում է հենց ֆեդերացիայի կայքէջը:

Ըստ ՖՇՖ-ի այդ շախմատիստները անցած տարի Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի օլիմպիադայում Ֆրանսիայի հավաքականի կազմում դիմել են խարդախության, որով խախտել են սպորտի էթիկայի կանոնները, վարկաբեկել երկրի հավաքականի իմիջը:

Նշենք, որ 2010 թ օլիմպիադայում ֆրանսիացիների կազմում հանդես են եկել Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լորան Ֆրեսինեն, Վլադիսլավ Տկաչեւը, Ռոման Էդուարդը եւ Սեբաստիան Ֆելերը: Ուստի ՖՇՖ-ի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Առնո Խոչարդան եւ Կիրիլ Մարցոլոն օլիմպիադայի ժամանակ օգնել են Ֆրանսիայի հավաքականի 5-րդ խաղատախտակին հանդես եկող Սեբաստիան Ֆելերին` հուշելով նրան որոշ քայլեր: