Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կանխիկով աշխատող ընկերություններն ոչ թափանցիկ են․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

«Մենք պարբերաբար քննարկումների մեջ ենք Կենտրոնական բանկի հետ, որպեսզի այն հարցերը, որոնք անհնար են այս պահին անկանխիկով լուծել, փորձենք լուծել։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կավարտենք կանխիկի դարաշրջանը, որն արդեն իսկ տեղի է ունեցել աշխարհի շատ երկրներում»,-այս մասին կառավարության նիստից հետո  նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով անկանխիկ վճարումների խնդիրներին։

Ըստ նախարարի՝ ամբողջապես անկանխկին անցնելու ճանապարհը հեշտ չէ և որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, սակայն դա պետք է անել․«Կանխիկով աշխատող ընկերություններն ի սկզբանե ոչ թափանցիկ են։ Երբ մենք խոսում են մրցունակության, արտադրողականության մասին, ապա թափանցիկ աշխատանքը դրա կարևոր նախապայմաններից է։ Դրա շնորհիվ ընկերությունները իրենց աշխատանքներում կարող են ներգրավել տաղանդավոր մարդկանց և ձևավորել թափանցիկ որոշումների ընդունման համակարգ»։

Մանրամասները՝ տեսանյութում։