Ռուդ վան Նիստելռոյը պատրաստ է զոհաբերության
Հոլանդացի ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելռոյը խոստովանել է, որ ինքը պատրաստ է անվճար հանդես գալ Մադրիդի «Ռեալում», միայն թե իսպանական ակումբը գերմանական «Համբուրգից» գնի իր տրանսֆերը:
«Ես համաձայն եմ անգամ վճարել իմ փոխհատուցման 50 տոկոսը, միայն թե վերադառնամ «Սանտյագո Բերնաբեու» եւ հենց այդտեղ ավարտեմ կարիերաս: Աշխատավարձի չափը այստեղ նշանակություն չունի» - իսպանական ԱՍ թերթին ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Գերմանական ակումբը ընդհանրապես չի ցանկանում բաժանվել իր գլխավոր ռմբարկուից, սակայն «Ռեալն» ամեն ինչ անում է հոլանդացուն ձեռք բերելու համար, քանի որ անցած տարվա դեկտեմբերին ծանր վնասվածք է ստացել թիմի առաջատար հարձակվող Իգուաիինը:
Մադրիդյան ակումբը Ռուդ վան Նիստելռոյին առաջիկա 6 ամիսներին վարձակալելու համար պետք է «Համբուրգին» վճարի 2 մլն եվրո փոխհատուցում: