Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Տեսողական խնդիրներ ունեցողները կկարողանան «տեսնել» հայ մեծանուն վարպետների կտավներից հինգը (տեսանյութ)

Առաջին անգամ ստեղծվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից հինգ գլուխգործոցների շոշափելի կրկնօրինակներ, որոնք կցուցադրվեն բնօրինակների հետ մեկտեղ։

«Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ներգրավել արվեստի աշխարհ։ Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու արվեստի գործերի վերաբերյալ։

«Մեզ համար սա հերթական նախագիծ չէ, քանի որ մեր համաքաղաքացիները, որոնք ունեն տեսողական խնդիրներ, կկարողանան «տեսնել» հայ մեծանուն վարպետների՝ Գրիգոր Խանջյանի, Մարտիրոս Սարյանի, Սարգիս Մուրադյանի և Մինասի կտավները»,- ասում է նախագծի ղեկավար Էռնա Ռևազովան։

Նրա խոսքով, աշխարհի հայտնի պատկերասրահներում ու թանգարաններում այս պրակտիկան վաղուց կա, իսկ Հայաստանում սա առաջին անգամ է արվում։