Բացել լրահոսը Փակել լրահոսը
մակ
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը:  Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,-նշել է նա։